Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը աշխատանքից չի ազատվել

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը աշխատանքից չի ազատվել

ԷկոԼուր

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը աշխատանքից չի ազատվել: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հերքելով մամուլում տարածված լուրերը, որ Իվանյանն ազատվել է աշխատանքից:

«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել», - ասաց Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: infocom.am-ը հրապարակել էր լրագրողական հետաքննություն, որում բացահայտում է Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի և Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապը՝ հորեղբոր տղաներ լինելը:

 

15:18 Սեպտեմբեր 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news