Ամուլսարի դիրքերը չեն բացվելու. «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանը՝ վարչապետի կոչին

Ամուլսարի դիրքերը չեն բացվելու. «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանը՝ վարչապետի կոչին

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբեր 9-ի՝ Ամուլսարի հանք տանող ճանապարհներն ապաշրջափակելու կոչից հետո «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հանդես է եկել պատասխան կոչով:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշված է.

«ՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԻՆ

Տեղի ունեցավ անսպասելի հայտարարություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որում հիմնական կոչը հետևյալն էր՝ բացել Ամուլսարի պոստերը, բացել ճանապարհները «Լիդիան»-ի առաջ։ Բացել այն պարագայում, երբ մեր պետության կողմից վստահված միջազգային հետազոտող կազմակերպությունը բաց հայտարարեց բոլորի առաջ, որ «Լիդիան»-ի փաստաթղթերը թերի են և ոչ պրոֆեսիոնալ։ Բացել այն պարագայում, երբ մի ողջ առողջարանային քաղաք դեմ է իր հարևանությամբ ունենալու մետաղական հանք։

Մենք պատասխանում ենք այդ կոչին և մեր պատասխանը շատ կարճ է ու հստակ։

- Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը՝ ավելի ամրանալու են։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի, Ամուլսարը մնալու է սար։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ․․․

Եկեք իրականացնենք ժողովրդական ուժերի միավորում և կանգնենք Ջերմուկում ապրող մեր հայրենակիցների թիկունքին՝ համայն հայությամբ»:

12:39 Սեպտեմբեր 10, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news