Հարց, արդյոք Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի հետաքննությունը կազդի Ամուլսարի ծրագրի նոր ներդրումների վրա

Հարց, արդյոք Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի հետաքննությունը կազդի Ամուլսարի ծրագրի նոր ներդրումների վրա

ԷկոԼուր

2016թ-ի գարնանը Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի (CAO/IFC) պատվիրակությունը կժամանի Հայաստան, որպեսզի հետաքննություն սկսի Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման ծրագրի ֆինանսավորման գործում  IFC-ի ստանդարտների չպահպանման մասին բողոքի հիման վրա: IFC-նԱմուլսարի ծրագիրն իրականացնող օֆշորային «Lydian International» ընկերության 7.9% բաժնետոմսերի սեփականատերն է, սույն թվականի փետրվարի 1-ի դրությամբ ներդրել է 17.3 միլիոն կանադական դոլլար: Հիշեցնենք, որ  CAO/IFC-ին բողոք են ներկայացրել 9 հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Գնդեվազ գյուղի բնակիչներ, որտեղ պետք է կառուցվի ցիանային ֆաբրիկա Ամուլսարի ոսկու կորզման համար:

Հասարակության ներկայացուցիչներին ուղարկված CAO/IFC-ի պաշտոնական նամակում ասված է մասնավորապես, որ հետաքննությունն իր մեջ ներառելու է հետեւյալ հարցերը՝

1. IFC-ի կողմից ծրագրի սահմանումը  եւ ծրագրի նախաներդրումային գնահատականը իրո՞ք չափելի են  եղել ռիսկերի մակարդակի եւ ծրագրի ազդեցության հետ

2. Ներդրումների կառուցվածքը պատշաճ կերպով հաշվի առե՞լ է ծրագրի պոտենցիալ երկարաժամկետ ազդեցությունը եւ ժամանակի ընթացքում փոփոխվող ռիսկերը

3. Արդյո՞ք IFC-ի կողմից վերահսկողությունը համարժեք է եղել ծրագրի զարգացող ռիսկերին:

Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նշել, որ Օմբուդսմենի գրասենյակի կողմից բողոքի հետաքննության հետ միաժամանակ, որի հաշվետվությունը կներկայացվի IFC-ի եւ Համաշխարհային բանկի  բարձրագույն ղեկավարությանը, IFC-ն որոշեց 40 միլիոն դոլլարի ներդրում անել Ամուլսարի ծրագրում: Վերջնականապես այս գործընթացը կավարտվի 2016թ-ի հունիսի վերջին, ինչը ժամանակի առումով համընկնում է բողոքի վերաբերյալ CAO/IFA-ի հաշվետվության հաստատման ժամանակահատվածի հետ:

13:26 Փետրվար 15, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news