Գնդեվազցին Ամուլսարի ծրագրի մասին. «Մարդիկ դեռ չեն գիտակցում իրական աղետի չափը»

Գնդեվազցին Ամուլսարի ծրագրի մասին. «Մարդիկ դեռ չեն գիտակցում իրական աղետի չափը»

ԷկոԼուր

Մարտի 3-ին Վայոց ձորի Գնդեվազ համայնքում անցկացվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում: Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին Գնդեվազից, լսումներն անցել են հանգիստ մթնոլորտում, բնակիչները լավ են ընդունել նախագիծը:  «Մարդիկ դեռ չեն գիտակցում իրական աղետի չափը, սակայն մի քանի տարի հետո ոչ միայն Գնդեվազը, այլ  ամբողջ Վայոց ձորի մարզը դուրս կգա այս ծրագրի դեմ, երբ հասկանան իրական վնասը»,- ասաց Գնդեվազի բնակիչը: Ըստ նրա՝ բնակիչների համար այժմ կարեւոր են ընկերության խոստացած աշխատատեղերը: «Այս տարի նախատեսված է 800 աշխատատեղ, հաջորդ տարի՝ 1000»,- ասաց բնակիչը:

Նախագծային փոփոխությունների մեջ ուշագրավ է, որ ընկերությունը նվազեցնում է ցիանական նատրումի կիրառության չափաբաժինը: Եթե նախագծով նախատեսված է եղել մեկ տոննայի համար օգտագործել 0,28կգ ցիանական նատրիում ապա ապա փոփոխված ծրագրով այն կկազմի 0,1 կգ: Մյուս փոփոխությունները վերաբերում են ճանապարհների տեղափոխություններին, կոնտատային ջրերի կառավարմանը, հաքաքարի մանրացմանը եւ  եւ այլն:

Ամուլսարի ոսկու հանքավայրը պետք է շահագործի «Lydian International» ընկերությունն ի դեմս  իր «Գեոթիմ» դուստր ընկերության: Հանքավայրը գտնվում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանագլխին:

Հանքի շահագործման հիմնական ռիսկերն են օդային ավազանի աղտոտումը, «Ջերմուկ» հանքային ջրերի վրա ազդեցությունը, Ջերմուկ առողջարանային քաղաքի վարկանիշի վրա ազդեցությունը, տեղի գյուղատնտեսական նշանակության հողերի, մշակաբույսերի եւ դեղաբույսերի աղտոտումը ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով, Սեւանա լճի ջրհավաք ավազանի՝ Կեչուտի, Սպանդարյանի ջրամբարների, Արփա եւ Որոտան գետերի աղտոտումը եւ այլն:  

16:54 Մարտ 04, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news