«Փորձաքննության համակարգը, որն այսօր գործում է մեր երկրում, ես գնահատում եմ ոչ բավարար». բնապահպանության նախարար

«Փորձաքննության համակարգը, որն այսօր գործում է մեր երկրում, ես գնահատում եմ ոչ բավարար». բնապահպանության նախարար

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2016 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Փորձաքննության այն համակարգը, որն այսօր գործում է մեր երկրում, որպես բնապահպանության նախարար, ես գնահատում եմ ոչ բավարար: Այսօր մենք ունենք թույլ փորձաքննության համակարգ, բայց ունենք այն, ինչ ունենք: Եվ այդ փորձաքննությունն իրականացվում է օրենքի, իր կարողությունների շրջանակներում: Մենք փորձաքննության համակարգը պետք է ուժեղացնենք այն մակարդակի, այն աստիճանի, որպեսզի հասարակության մոտ նման որևէ տարակուսանք չառաջանա: Եթե մենք ունենայինք այնպիսի փորձաքննական համակարգ, որը կապահովեր լիարժեք ձևով բոլոր տեսակի հարցերի ամբողջական պատասխանները, վստահ եմ, որ շատ հարցեր չէին հնչի այսօր»:

Արծվիկ Մինասյանն այս հայտարարությունն արեց, երբ հարց հնչեցվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը կասեցնելու և վերանայելու վերաբերյալ: Նախարարը վստահ է, որ Ամուլսարի ծրագիրն իրականացվում է օրենքի շրջանակներում, և հիմքեր այն կասեցնելու համար չկան:
«Ես խնդրում եմ՝ ինձ մի դրդեք անօրեն քայլերի, ես չեմ անելու դա: Ցանկացած պահանջ, առաջադրանք կամ խնդրանք եթե կա օրենքի շրջանակներում, ես պատրաստ եմ քննարկել և ընթացք տալ: Այս պահի դրությամբ ես չունեմ այդպիսի հիմք», - ասաց բնապահպանության նախարարը՝ ընդգծելով, որ փորձաքննությունը կարող է կասեցվել կամ չեղյալ ճանաչվել, եթե ծրագրի իրականացման ընթացքում տեղի է ունենում շեղում նախատեսված ծրագրից:

15:26 Դեկտեմբեր 28, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news