«Լիդիան Արմենիա»-ն դատական կարգով պահանջում է բնապահպան Լևոն Գալստյանից բռնագանձել 1 միլիոն դրամ

«Լիդիան Արմենիա»-ն դատական կարգով պահանջում է բնապահպան Լևոն Գալստյանից բռնագանձել 1 միլիոն դրամ

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հեղինակ «Լիդիան Արմենիա»-ՓԲԸ-ն դատի է տվել Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանին: Հայցադիմումը ներկայացված է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Հայցադիմումում նշված է, որ Լևոն Գալստյանը 2018 թ-ի հուլիսի 13-ին civilnet.am էլեկտրոնային կայքին տրված հարցազրույցում, իր անձնական ֆեյսբուքյան և ՀԲՃ ֆեյսբուքյան էջում «ներկայացրել է ընկերության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք փաստացի տվյալներ»:

«Օֆշորային հանքահեններն ինձ դատի են տվել՝ իբր թե ես զրպարտել եմ իրենց։ Դատարանից պահանջում են պարտավորեցնելու ինձ հերքել, վճարել իրենց դատական ծախսերն և հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի բռնագանձել 1.000.000 դրամ որպես փոխհատուցում…Էլի մարդկանց են դատի տվել՝ ջերմուկցիներից, բնապահպաններից, ակտիվ քաղաքացիներից, ովքեր պայքարում են հանուն Ամուլսարի փրկության», - Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Լևոն Գալստյանը։

Այս գործով դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10։30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Տիգրան Մեծի 23/1, դահլիճ 3):

Նշենք, որ «Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել նաև այլ քաղաքացիների: Մանրամասները՝ այստեղ:

19:39 Դեկտեմբեր 20, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news