Պայքար` Ամուլսարի ծրագրի կողմից խախտված «կանաչ» իրավունքների պաշտպանության համար

Պայքար` Ամուլսարի ծրագրի կողմից խախտված «կանաչ» իրավունքների պաշտպանության համար

ԷկոԼուր

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը՝ ի դեմս «Լիդիան Արմենիա» դուստր ընկերության, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար զարգացնում է ենթակառուցվածքները:  Ծրագրի ազդակիր համայնքներն են` ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանը և Գնդեվազ գյուղ, Սյունիքի մարզի Գորայք համայնքը:

Ջերմուկ առողջարան

Գնդեվազ գյուղ

Ամուլսարի հանքի բաց շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը, ջրային ռեսուրսների աղտոտմանը:

Սպանդարյանի ջրամբար

Կեչուտի ջրամբար

Որոտան գետ

Արփա գետ

Ամուլսարի ծրագրի ռիսկերն են՝

Որոտան, Արփա ջրհավաք ավազանների, Սպանդարյան, Կեչուտ ջրամբարների, Սևանա լճի աղտոտումը ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով, Ջերմուկ հանքային ջրի կորուստը հանքավայրում պայթեցման աշխատանքների պատճառով,

- հողի և գյուղմթերքի աղտոտումը ծանր մետաղներով տոքսիկ տարրերով,

- ոսկու կորզման համար ցիանային արտադրության ռիսկերը,

- կենսաբազմազանության կորուստը,

- Ջերմուկ առողջարանի կորուստը,

- ռադիոակտիվ ֆոնի բարձրացումը:

Ցիանային հարթակ

Ընկերությունը մի քանի անգամ ներկայացրել է Ամուլսարի ծրագրի տարբեր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականներ (ՇՄԱԳ) 2009, 2012, 2014, 2016 թվականներին: Եթե առաջին երեք ՇՄԱԳ-երում ազդակիր համայնքներ են ճանաչվել միայն փոքր գյուղերը՝ Գնդեվազը, Գորայքը, Սարավանը, Սարալանջը, որտեղ և անցկացվել են հասարակական լսումներ, ապա ամենամեծ համայնքը՝  Ջերմուկ առողջարանը, որի վրա հանքի ազդեցությունը կարող է ճակատագրական բացասական լինել, որպես ազդակիր համայնք ընդգրկվեց միայն 2016թ-ինընդորումտեղի բնակչությունը ոչ պատշաճ տեղեկատվություն է ստացել ծրագրի մասինոչ էլ մասնակցել հասարակական քննարկումներինԳնդեվազ համայնքն իրհերթին ծրագրի վերաբերյալ բողոք է ուղղել Միջազգային ֆինանսական կորպորացիայի  Օմբուդսմենի գրասենյակ (IFC/CAO), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բողոքների դիտարկման գրասենյակ (EBRD/PCM)` 210 ստորագրությամբ:

Ընկերությունը Գնդեվազ գյուղում հաշվի է առել միայն այն սեփականատերերի շահերը, ում այգիները գտնվում էին ցիանային հարթակի տարածքի տակ: Գյուղի մյուս բնակիչները պահանջեցին ռիսկերից ապահովագրություն, սակայն մերժում ստացան:  

Ամուլսարի ծրագրի հանրային քննարկում Գնդեվազում

Հանքավայրի շահագործման հետևանքով խախտվում են բնակիչների հիմնարար իրավունքները:

ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Որոտան, Արփա ջրհավաք ավազանների, Սպանդարյան, Կեչուտ ջրամբարների, Սևանա լճի աղտոտում ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով, հանքավայրում պայթեցման աշխատանքների պատճառով ծանր մետաղներով հագեցված փոշու տարածքում շրջակա միջավայրում, հողի և գյուղմթերքի աղտոտում, ծանր մետաղներով տոքսիկ տարրերով:

· ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- գյուղատնտեսական գործունեության և զբոսաշրջության և առողջարանային բիզնեսի զարգացման խոչընդոտներ:

· ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - ծանր և տոքսիկ տարրերով աղտոտվածությունոսկու կորզման համար ցիանային արտադրության ռիսկերը, ռադիոակտիվ ֆոնի բարձրացում:

· ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն Ջերմուկ առողջարանում:

· ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն Ջերմուկ առողջարանում, Գնդեվազ գյուղում:

· ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ՝ ՋՐԻ, ՀՈՂԻ, ԸՆԴԵՐՔԻ, ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆԱՇԽԱՐՀԻ, ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - ՀՀ Անկախության հռչակագիր, հոդված 7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութայինկարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է:

· ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - մարդիկ հնարավորություն չունեն մտնել Ամուլսարի ծրագրի տարածք հանրային մշտադիտարկում իրականացնելու համար:

· ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - բացի ցիանային հարթակի համար վերցված ծիրանի այգիների սեփականատերերից, մյուս այգիների սեփականատերերը, ովքեր վնաս են կրում Ամուլսարի ծրագրից փոխհատուցում չեն ստացել, նրանց` ռիսկերից ապահովագրության պահանջը չի բավարարվել:

Բնակիչների իրավունքների պաշտպանության համար իրականացվել են հետևյալ գործողությունները՝

- 2011 թ-ից հասարակական սեկտորի կողմից կանաչ իրավունքների վերաբերյալ բնակչության շրջանում պարբերաբար իրազեկվածության բարձրացում

- Իրավաբանական խորհրդատվություն

- Բազմաթիվ նամակներ, դիմումներ ՀՀ նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե, Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակ (IFC/CAO), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բողոքների դիտարկման գրասենյակ (EBRD/PCM)

- Դատական գործընթացներ ընդդեմ Ամուլսարի ծրագրի:

Բազմաթիվ բողոքի ակցիաներ

Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ գիտաժողովների կազմակերպում

- Բնակիչները և քաղաքացիական հասարակությունը պահանջում են  հրաժարվել Ամուլսարի ծրագրից: Այն բանից հետո, երբ Ամուլսարի ծրագիրը մտավ ակտիվ փուլ և սկսվեց շինարարությունը,  բնակիչները պահանջում են բոլոր ռիսկերից ապահովագրություն:

Բողոքի ակցիաներ

Գիտաժողով Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ

Դատական նիստ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ

Արդյունքներ

- Կանաչ իրավունքների պաշտպանության գործընթացը շարունակվում է դատական ատյաններում հասարակության ակտիվ աջակցությամբ:

- Ամուլսարի ծրագրի դեմ պայքարում ներգրավվել է միջազգային փորձագիտական 3 կազմակերպություն, որոնք տվել են ռիսկերի գնահատում:

- IFC-ն հրաժարվեց Ամուլսարի ծրագրի բաժնետոմսերից:

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ «ԿԱՆԱՉ» ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ-ԳՈՐԾԻՔ -  (Հայ.)



16:16 Մարտ 29, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news