Ներկայումս միջազգային փորձագետները ուսումնասիրում են Ամուլսարի ծրագրի ռիսկերը

Ներկայումս միջազգային փորձագետները ուսումնասիրում են Ամուլսարի ծրագրի ռիսկերը

ԷկոԼուր

Ներկայումս միջազգային փորձագետները ուսումնասիրում են Ամուլսարի ծրագրի ռիսկերը: Ուսումնասիրությունները կտևեն 2-3 ամիս: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այդ պռոյեկտի ընթացքին կարող ենք անդրադառնալ այն դեպքում, երբ որ կապացուցվի, որ ջրավազանային որևէ խնդիր չի առաջանա»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Անդրադառնալով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դադարեցմանը` նախարարի պաշտոնակատարն ասաց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի ակտիվներն անցել են VTB բանկին: Իսկ բանկը նոր օպերատոր նշանակելու փուլում է:

Ներկայացնելով ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության իրականացրած աշխատանքների արդյունքները` Գարեգին Բաղրամյանը նշեց. « 127 ընկերության, որոնց ապառքները կազմում են շուրջ 573 միլիոն դրամ, ներկայացվել են համապատասխան զգուշացումներ պարտավորությունները կատարելու վերաբերյալ: Արդեն վերականգնվել է 134 մլն դրամ: 28 ընկերություններից 23-ի նկատմամբ զգուշացումներ են ներկայացվել, իսկ պարտավորությունները չկատարելու համար դադարեցվել են 5 ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները»:

19:30 Նոյեմբեր 21, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news