Հակոբ Սանասարյանն առաջարկում է առոչինչ ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված պետական փորձաքննական եզրակացությունը

Հակոբ Սանասարյանն առաջարկում է առոչինչ ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված պետական փորձաքննական եզրակացությունը

ԷկոԼուր

Հայաստանի կանաչների միության նախագահ քիմիական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասարյանն առաջարկում է առոչինչ ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված պետական փորձաքննական եզրակացությունը և կասեցնել հանքի շինարարական աշխատանքները: Նա նաև առաջարկում է պարզաբանել, թե ինչն է պատճառը, որ պետական որոշ մարմիններ, անտեսելով պետական շահը, հետևողականորեն աջակցել են Ամուլսարի ծրագիրն իրագործող ընկերությանը: Այս առաջարկությունները արված են Հակոբ Սնանասարյանի պատրաստած «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիր փոփոխված նախագծի` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» փաստաթղթի և դրան տրված պետական փորձաքննական եզրակացության վերաբեյալ դիտարկումներ» փաստաթղթում: Փաստաթուղթն ուղարկվել է ՀՀ կառավարություն ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում:

Փաստաթղթին կարող եք ծանոթանալ այստեղ:

17:27 Նոյեմբեր 22, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news