Ջերմուկը էկո-տնտեսական տարածք դարձնելու և հանքարդյունաբերությունն արգելելու մասին հանրագիրը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին

Ջերմուկը էկո-տնտեսական տարածք դարձնելու և հանքարդյունաբերությունն արգելելու մասին հանրագիրը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին

ԷկոԼուր

Դեկտեմբերի 2-ին Ամուլսարի պահապանները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հանձնեցին Ջերմուկ համայնքի շուրջ 3000 բնակիչների կողմից ստորագրված հանրագիր` Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ։

Հանրագիրն ուղղված է ՀՀ կառավարությանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Ջերմուկ համայնքի ավագանուն և համայնքի ղեկավար՝ Վարդան Հովհաննիսյանին։

Հանրագրում մասնավորապես նշված է․
«Իրականում հանքարդյունաբերության վնասների և օգուտների հարաբերակցությունը հաշվարկված չէ, մենք զրկված ենք դրա առաջացրած վնասների մասին վերլուծություններից, սակայն մեր աչքի առջև ունենք Հայաստանի այլ վայրերում հանքարդյունաբերության դառը փորձը։ Մենք չենք ցանկանում դառնալ Լոռվա Թեղուտը, Ախթալան, Ալավերդին, Սյունիքում՝ արդեն իսկ դատարկված Դաստակերտը, հիվանդացությամբ Հայաստանում առաջինը համարվող Քաջարանը կամ Կապանը։

Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ նախորդ կառավարությունները ոտնահարել են նաև մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը. նախ, մինչև 2016թ. մեր համայնքի խոշորագույն քաղաքը՝ Ջերմուկը չի էլ համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ: «Լիդիան» ընկերությունը, ինչպես նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչներն արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը, և այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը»:
Մանրամասները` տեսանյութում:

Լուսանկարը վերցված է ՀԲՃ-ի ֆեյսբուքյան խմբից:

14:47 Դեկտեմբեր 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news