Դատարանի որոշմամբ Ամուլսարի դատական գործի մեջ կներգրավվեն «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետները

Դատարանի որոշմամբ Ամուլսարի դատական գործի մեջ կներգրավվեն «Լիդիան Արմենիա» ընկերության  փորձագետները

ԷկոԼուր

Փետրվարկ 27-ին Ամուլսարի գործով դատավարության ընթացքում դատավոր Կարեն Զարիկյանի որոշմամբ դատական գործի մեջ կներգրավվեն «ԼիդիանԱրմենիա» ընկերության 2 փորձագետներ: Նրանք պետք է դատարան ներկայացնեն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ իրենց փորձագիտական գնահատականները: Այս դատական գործի հիմքում Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչների հայցն է` պահանջով չեղյալ համարել Ամուլսարի ծրագրին տրված թույլատրող փաստաթղթերըև նշանակել նոր բնապահպանական փորձաքննություն:
Դատական նիստին մասնակցում էին հայցվոր կողմից Գնդեվազ համայնքի բնակիչ Թեհմինե Ենոքյանը և փաստաբան Հայկ Ալումյանը, պատասխանող կողմից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները, երրորդ կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Սայադ Բադալյանը:

Գնդեվազցիների փաստաբան Հայկ Ալումյանի առարկեց «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցչի կողմից ներկայացված երկու փորձագետներին՝ դատական գործին ներգրավելուն: «Այդ փորձագետները ՀՀ քաղաքացի չեն, ՀՀ-ում մշտապես չեն բնակվում, և դատարանը իրավասություններ չի ունենա նրանց նկատմամբ: Դատարանը չի կարող ապահովել նրանց ներկայությունը դատական նիստերին և չի կարող նրանց պատասխանատվության ենթարկել: Այս ամենը հաշվի առնելով, ես առարկում եմ որպես փորձագետ այդ անձանց ներգրավմանը:
Փորձագետների տված եզրակացությունը կարող է հակասել մեր մոտեցումներին: Նման պայմաններում փորձագետներին հարցաքննելու հնարավորությունը կարևոր է լինելու մեզ համար: Փորձագետներին հարցաքննելու միջոցով մենք կարող ենք այդ կետերը ժխտել: Այս դեպքում փորձագետին հարցաքննելու անհրաժեշտություն կլինի մեզ համար: Իսկ դատարանը չի ունենալու որևէ դատաիրավական գործիք այդ մարդուն այստեղ հրավիրելու», - նշեց Հայկ Ալումյանը:

Դատավոր Կարեն Զարիկյանն էլ հակադարձեց, թե փորձագետների՝ դատարանում պարտադիր ներկայությունը չապահովելն ընդամենը վարկած է, և հնարավոր է, որ փորձաքննության եզրակացությունը լիարժեք լինի և փորձագետներին կանչելու կարիք չլինի:
«Դատարանն այստեղ կհրավիրի այդ փորձագետներին, եթե ինքն էլ կարևորի այդ հարցերը»-նշեց Զարիկյանը։

«Լիդիան Արմենիա»-ի փաստաբանը նշեց, որ փորձագետներից մեկին անհրաժեշտ կլինի 1-1.5 ամիս համապատասխան փաստաթղթերը դատարանին ներկայացնելու համար, իսկ մյուս փորձագետի կողմից 10 օրվա ընթացքում կողմերին կուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունները:

Հաջորդ դատական նիստը նշանակված է 2019 թվականի մարտի 27-ին, ժամը 14.30-ին։

17:54 Փետրվար 28, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news