«Լիդիանը» հայտարարում է Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին

«Լիդիանը» հայտարարում է Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին

Lydian Armenia

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ “Lydian UK Corporation Limited (Lydian UK)” և “Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)”-ն՝ դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և ՀՀ կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) և Կանադայի կառավարության և ՀՀ կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակներում ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին:

Մեծ Բրիտանայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում “Lydian UK”-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ “Lydian Canada”-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության համար բաց են «Լիդիանի» հետ առկա վեճերը քննարկելու և արագ լուծումներ տալու հնարավորությունները:

Արդյո՞ք “Lydian UK”-ը կամ “Lydian Canada”-ն կանցնեն բուն արբիտրաժային գործընթացին, կախված կլինի Հայաստանի կառավարության գործողություններից: “Lydian UK”-ը կամ “Lydian Canada”-ն չեն երաշխավորում, որ կանցնեն բուն արբիտրաժին կամ կդիմեն այլ միջազգային արբիտրաժային դատարան և կամ դրա հնարավոր արդյունքները: Ընկերությունը այս կապակցությամբ որևէ հետագա մեկնաբանություն չի տրամադրելու, բացի օրենքով նախատեսված դեպքերը:

Այս մասին հայտնում է «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը:

10:45 Մարտ 12, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news