Քննարկում Քննչական կոմիտեում Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության շուրջ

Քննարկում Քննչական կոմիտեում Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության շուրջ

ԷկոԼուր

2019թ. մարտի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի հետ տեղի է ունեցել քննարկում՝ Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության շուրջ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի պաշտոնկան կայքը:

Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը, ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը, ՀԿԳ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, քրեական գործով ներգրավված փորձագետներ, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչներ և ոլորտի այլ մասնագետներ:

«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրին ներկայացրել է փորձաքննությանը ներգրավված փորձագետների թիմի անդամներին, ովքեր էկոլոգիական քիմիայի, երկրաբանական քիմիայի, երկրաբանական գիտությունների, բնապահպանության և փորձաքննությանն առնչվող այլ ոլորտներում երկարամյա փորձ ունեցող մասնագետներ են:

Հանդիպման ընթացքում «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրին ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման և հետշահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկերի գնահատման և կարևորագույն այլ հարցերի պարզաբանման նպատակով նշանակված փորձաքննության իրականացման ուղղությունները, մեթոդաբանությունը, հետազոտման բնագավառները, ինչպես նաև՝ ընթացիկ և վերջնական հաշվետվությունների ներկայացման ժամկետները:

Բացի այդ, քննարկումներ են իրականացվել նաև վարույթն իրականացնող մարմնի, քրեական գործով ներգրավված տեղական փորձագետների, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների և ոլորտի այլ մասնագետների միջև:

12:22 Մարտ 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news