Ամուլսարի ծրագիրը. դատավարություններ, մարդու իրավունքներ և կորպորոցիաների շահեր

Ամուլսարի ծրագիրը. դատավարություններ, մարդու իրավունքներ և կորպորոցիաների շահեր

ԷկոԼուր

Մայիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրեց Ամուլսարի ծրագրին առնչվող դատավարությունների գործընթացը:

Հիմնական բանախոսներն էին` ՀԲՃ անդամներ Լևոն Գալստյանը, Աննա Շահնազարյանը, Անի Խաչատրյանը և լրագրող Թեհմինե Ենոքյանը:

Ըստ բանախոսների, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն 9 քաղաքացիական հայցով դիմել է դատարան: Վնասների փոխհատուցման մասին կոլեկտիվ հայցը մերժվել է: 7 վարչական հայցից 3-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դեմ է, 2-ը` ՀՀ ոստիկանության դեմ, իսկ 2-ը` ՊԵԿ-ի:

Գնդեվազի և Ջերմուկի բնակիչների հայցերով քննվում է նաև Բնապահպանության և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների ու Բնապահպանության նախարարի դեմ հայցերը:

Ասուլիսի խոսնակները նշեցին, որ սոցիալական ցանցերում ֆեյք էջերով ՀԲՃ-ի անդամներին սպառնացող և վարկաբեկող տեսանյութեր և գրառումներ են տարածվում: Նրանք նշեցին, որ իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ չեն իրականացրել, որպեսզի կանխեն և պատասխանատվության ենթարկեն ֆեյք էջերի հեղինակներին: Նրանց կարծիքով, Ամուլսարի գործում մարդու իրավունքները ստորադասում են կորպորացիայի շահերին:

Մանրասմասները դիտեք տեսանյութում:

 



19:39 Մայիս 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news