«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը այսօր Երևանում քայլերթ կիրականացնի

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը այսօր Երևանում քայլերթ կիրականացնի

ԷկոԼուր

«Երթ հանուն Ամուլսարի փրկության» կարգախոսով այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 18։30-ին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը կիրականացնի մեծ քայլերթ Երևանի կենտրոնում։ Քայլերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և կավարտվի Ազատության հրապարակում։

«Քայլերթի նպատակն է՝

-Զորակցություն Ջերմուկի մեր պայքարող հայերնակիցներին,

-Մեր հստակ դիրքորոշման արտահայտումը թե ներքին իշխանություններին, թե արտաքին ուժերին,

-Մեր միասնականության և հավաքականության ցուցադրումը Ամուլսարի պաշտպանության հարցում։

Ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքացիների ներկայությունը Ամուլսարի համար այս վճռորոշ օրերին։ Յուրաքանչյուրիդ ներկայությունը գերկարևոր է։

Սրան զուգահեռ ուզում ենք շեշտել, որ թույլ չի տրվելու քաղաքական ուժերին՝ հատկապես նախորդ իշխանություններին, օգտագործել խնդիրը և սեփական գովազդը իրականացնել։ Հարցը որքան էլ քաղաքական լուծում է պահանջում, բայց այն վերքաղաքական, ազգային խնդիր է և հավաքը լինելու է համազգային։ Այսօրվա իշխանությանը թեմայից դուրս պահանջներ չեն դրվելու, բարձրացվելու է միայն Ամուլսարի՝ հարցը իր հստակ պահանջով․ Ամուլսարը հանք չի՛ դառնալու», - նշված է նախատեսված միջոցառման իվենթում:

12:23 Օգոստոս 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news