Ամուլսարի հարցի շուրջ հանդիպումներ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ

Ամուլսարի հարցի շուրջ հանդիպումներ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ

Օգոստոսի 6-ին և 7-ին «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը, Մարիա Կարապետյանը, Համազասպ Կարապետյանը և Սոս Ավետիսյանը Ամուլսարի հարցի շուրջ հանդիպումներ են ունեցել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի, Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանի, Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մերի Գալստյանը։ 

«Նմանատիպ հանդիպումներ ունեցել ենք նաև նախկինում։ Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ՝ յուրաքանչյուր մարմնի լիազորությունների շրջանակում քննարկել ենք Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրությունը և այն բարելավելու ուղղությամբ արված և ապագա քայլերը։ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի հետ քննարկել ենք շարունակվող քրեական գործի քննության հրապարակայնության կարևորությունը, որքանով որ թույլ է տալիս գործի քննության գաղտնիությունը։

Ի պատասխան շահագրգիռ քաղաքացիների մեզ ուղղված հարցադրումների Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված, հարկ ենք համարում հայտնել, որ այս փուլում նման հանդիպումներ նախաձեռնելու և գործընթացներին հետևելու միջոցով ենք պատկերացնում մեր անելիքը որպես պատգամավոր։ Համայնքի բնակիչների և շահագրգիռ քաղաքացիների հետ ևս հանդիպումներ եղել են նախկինում և կարող են լինել» ,- գրել է նա։

Օգոստոս 13, 2020 at 14:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր