Եթե փորձաքննության պահանջները կատարվեն, Ամուլսարի ծրագիրն այդ տեսքով չի կարող իրականացվել

Եթե փորձաքննության պահանջները կատարվեն,  Ամուլսարի ծրագիրն այդ տեսքով չի կարող իրականացվել

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման եւ ոսկու կորզման  ցիանային արտադրության համալիր ծրագիրը  ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի պայմանական դրական եզրակացությունը` 6 պահանջների կատարման պայմանով:

Եզրակացության մեջ ասված է.

«1. Քանի որ, «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Սեւանա Լճի անմիջական ազդեցության գոտու տարածքը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է, նշված գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս, անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին` 26.06.2009թ. թիվ 792-Ն և «Սեւանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը հաստատելու մասին» 11.12.2003թ. թիվ 1787-Ն որոշման պահանջներով:

2. Նախատեսվող գործունեությունն իրականացնելիս` ապահովել ՀՀ կառավարության 18.07.2013թ. թիվ 746-Ն որոշման պայմանները` կապված Սեւանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Սպանդարյան-Կեչուտ 22 կմ երկարությամբ ՀՏԿ-ի (թունելի) շահագործման  համար նախատեսվող տարածքի պահպանման հետ:

3. ՀՀ կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունն իրականացնել համաձայն ՀՀ կառավարության  31 հուլիսի 2014թ. N781-Ն որոշման` նախապես ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության համաձայնությունը:

4. Հանքի շահագործման ընթացքում շրջակա տարածքներում կազմակերպել շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգ:

5. Նախքան գործունեության իրականացումը օրենքով սահմանված կարգով կարգավորել գործունեության տարածքում գտնվող համայնքային եւ մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերի խնդիրը:

6. Հանքի փակումից երկու տարի առաջ սահմանված կարգով ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հանքի փակման վերջնական ծրագիրը»:

Հետաքրքիր է, որ այս պայմանների ուշադիր դիտարկման արդյունքում ունենք Ամուլսարի ողջ գործունեության սահմանափակում յուրաքանչյուր պահանջի պահով:

Հաջորդ նյութերում ԷկոԼուրը կներկայացնի մեկնաբանություններ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացության վերաբերյալ:

Դեկտեմբեր 01, 2014 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր