ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի արձագանքը Ամուլսարի ծրագրի ներդրումներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի արձագանքը Ամուլսարի ծրագրի ներդրումներին

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում ներդրումները կազմելու են 460-480 միլիոն դոլլար: Այս մասին ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ նրա` «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը համաձայնության է եկել ֆինանսական խմբերի հետ ծրագրի մեկնարկի, ֆինանսական և ներդրումների շուրջ. իրականացվելու է 325 միլիոն դոլարի ներդրում: Ծրագրում գումարներ են ներդնելու նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD): Ըստ Կարեն Ճշմարիտյանի՝ արդյունքում արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը Հայաստանում:

Նշենք, որ Ամուլսարի ծարգիրը իրագործվելու է Սեւանա լճի ավազանի տարածքում, Ջերմուկ առողջարանային քաղաքի հարեւանությամբ, եւ որ Ամուլսարի հանքաքարից ոսկին կորզվելու է ցիանիդի միջոցով, ինչը մեծ ռիսկեր է պարունակում ռազմավարական նշանակության օբյեկտ Սեւանա լճի եւ Ջերմուկ առողջարանի համար: Այս մասին մեր պաշտոնյաները չեն բարձրաձայնում:

18:54 Դեկտեմբեր 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news