Ամուլսարում հանքի ճանապարհները 100 օր է` փակ են. ֆոտոցուցահանդես և համերգ Երևանում

Ամուլսարում հանքի ճանապարհները 100 օր է` փակ են. ֆոտոցուցահանդես և համերգ Երևանում

ԷկոԼուր

Ամուլսարում հանքի ճանապարհների փակման 100 օրվա կապակցությամբ սեպտեմբերի 30-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես և համերգ։ Կազմակերպիչը Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն էր: Ցուցադրվեցին Ամուլսարի պաշտպանության համար կազմակերպված տարբեր ակցիաների լուսանկարներ։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը պատմեց, թե ինչպես է սկսվել Ամուլսարի ոսկու ծրագրի դեմ քարոզարշավը: «2011 թ-ին ԷկոԼուրը տեղեկացավ, որ Ջերմուկ առողջարանի կողքին «Գեոթիմ» ընկերությունը գործունեություն է ծավալում, իսկ Ջերմուկում ոչ ոք տեղյակ չէր ոչ ընկերության, ոչ ծրագրի, ոչ ռիսկերի մասին: Առաջին թեժ ահազանգը հնչեց, երբ ԷկոԼուրը համացանցում գտավ՝ ինչ է իրենից ներկայացնում Ամուլսարի հանքը: Դա ուրանի հանք է: Այնուհետև մենք գտանք Պետրոս Ալոյանի («Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հայրն է) գիտական հոդվածը, որտեղ նա նկարագրում է Ամուլսարի ուրանային հանքը և նշում, որ այդ հանքը գտնվում է Ամուլսարից 4-5 կմ տարածության վրա: Ընկերությունը մերժեց այս փաստը, և մինչև հիմա Ամուլսարի ուրանային հանքը չի ստացել համապատասխան գնահատական», - ասաց Ինգա Զարաֆյանը:

Նա նշեց, որ 2012 թ-ին Ամուլսարի խնդիրները հայտնվեցին Ջերմուկ քաղաքի, Գնդեվազ գյուղի բնակիչների և հասարակության ուշադրության կենտրոնում: «Սկսվեց հանրային քննարկումների լայն փուլ շրջակա միջավայրի, մարդու առողջության ռիսկերի և Ջերմուկ առողջարանի վրա ազդեցության վերաբերյալ, որում ներգրավվեցին «կանաչ» ակտիվ շարժումները: Այժմ S.O.S. Ամուլսար քարոզարշավը հասել է հակազդեցության իր «պիկին», ինչին էլ նվիրված է այս ցուցահանդեսը», - հավելեց Ինգա Զարաֆյանը:

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան Վիշապ անսամբլը, Ռուբեն Հախվերդյան տրիոն, Մար Մարգարյանը և այլն: Միջոցառմանը ներկա էին նաև «կանաչ» ակտիվիստներ արտերկրից:

Ինգա Զարաֆյանի լուսանկարը՝ hetq.am կայքից

19:33 Հոկտեմբեր 01, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news