Ջերմուկի ավագանին Գնդեվազի 5 գյուղատնտեսական հողամասերի կատեգորիան փոխեց ընդերքօգտագործման կատեգորիայի

Ջերմուկի ավագանին Գնդեվազի 5 գյուղատնտեսական հողամասերի կատեգորիան փոխեց ընդերքօգտագործման կատեգորիայի

ԷկոԼուր

Սույն թվականի նոյեմբերի 10-ին Ջերմուկի ավագանին արդյունաբերության, ընդերքօգտագործման հողերի կատեգորիա փոխադրեց ընդհանուր 2.11185 քմ մակերեսով Գնդեվազ համայնքի 5 գյուղատնտեսական նշանակության հողեր: Այդ հողերը «Լիդիան Արմենիա» ընկերությունը Գնդեվազ համայնքից և համայնքի բնակիչներից ձեռք է բերել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման համար:
Ջերմուկ քաղաքի կազմում ընդգրկված Գնդեվազ համայնքում պետք է կառուցվի կույտային տարալվացման հարթակ, որտեղ ոսկին պետք է կորզվի ցիանիդի միջոցով: Հարթակը զբաղեցնելու է117.93 հա տարածք, որի վրա աճում էին ծիրանի այգիներ, կային արոտավայրեր:

Ցիանիդով թունավորման ռիսկերից խուսափելու համար Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ում (էջ 488) նշված է. «Ցիանիդով հողի աղտոտման ռիսկն անհավանական է, սակայն եթե պատնեշները, դրենաժային ջրանցքների և գեոմեմբրանային միջադիրների աշխատանքը խափանվի կամ աղտոտված փոշին լցակույտից արտանետվի օդ և նստի հողի մակերեսին, ազդակիր տարածքում ազդեցությունները կլինեն բացասական»:

Գնդեվազը համարվում է Ամուլսարի ծրագրին ամենամոտը գտնվող ազդակիր համայնքը. կույտային տարալվացման հրապարակից հեռու է ընդամենը 1 կմ:

16:45 Նոյեմբեր 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news