Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը CEE BankWatch միջազգային ցանցը գնահատում է որպես փորձություն հայ նորաստեղծ ժողովրդավարության համար

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը CEE BankWatch միջազգային ցանցը գնահատում է որպես փորձություն հայ նորաստեղծ ժողովրդավարության համար

ԷկոԼուր

CEE BankWatch միջազգային ցանցը իր կայքում հատուկ էջ է բացել՝ նվիրված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ Հայաստանում ծավալվող գործընթացներին:

Էջում ներկայացված են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ֆինանսական ներդրումները Ամուլսարի ծրագրում, Ծրագրի ռիսկերը, Ծրագրի շուրջ Հայաստանում ընթացող իրադարձությունների մասին պատմող տեսաֆիլմեր:

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը CEE BankWatch ցանցը գնահատում է որպես փորձություն հայ նորաստեղծ ժողովրդավարության համար:

«Բողոքի ցույցի և ակտիվության ալիքը, որը բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանություն, այժմ նրան ճնշում է՝ Ամուլսարում գործողություններ կատարելու երկրի խոշորագույն միջազգային ներդրողի դեմ», - մասնավորապես գրված էջում:

CEE BankWatch-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Ռուսաստանի 14 երկրների 16 անդամ կազմակերպությունների միջազգային ցանց է:

CEE BankWatch-ը բացահայտում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների գործունեության բացասական բնապահպանական և սոցիալական հետևանքները, մշակում այլընտրանքային լուծումներ և հասարակությանը ներգրավվում որոշումների կայացման գործընթացում:

 

15:43 Օգոստոս 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news