Ակցիա ընդդեմ Ամուլսարի ծրագրի՝ EBRD-ի կազմակերպած միջոցառման ժամանակ (Լուսանկարներ)

Ակցիա ընդդեմ Ամուլսարի ծրագրի՝ EBRD-ի կազմակերպած միջոցառման ժամանակ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Երևանի «ԱրմենիաՄարիոթ» հյուրանոցում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) կազմակերպած «Գործարար կանայք» ծրագրի մեկնարկի ժամանակ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն անցկացրեց բողոքի ակցիա Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ:

Ակցիայի մասնակիցները պահանջեցին EBRD-ից դադարեցնել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը: Նրանք միջոցառման մասնակիցներին ներկայացրեցին EBRD-ի կողմից աջակցություն ստացող «Լիդիան Ինթերնեշնլ» (Lydian International Limited) օֆշորային ընկերության գնահատականները, որոնց համաձայն` հանքի շահագործումն առաջ կբերի ալկոհոլի չարաշահում, մարմնավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց, սեռավարակների տարածում, հանցագործությունների աճ:

Բնապահպանները բաժանեցին տեղեկատվական թռուցիկներ միջոցառման մասնակիցներին:
Մասնագետների գնահատմամբ՝ Ամուլսարի ծրագիրն անկառավարելի ռիսկեր է պարունակում Հայաստանի ջրային ռեսուրսների, մասնավորապես Սևանա լճի և Ջերմուկի հանքային ջրերի համար:

Նշենք, որ EBRD-ն ֆինանսավորում է Ամուլսարի ոսկու բաց հանքի շահագործման և ցիանային ֆաբրիկայիկառուցմանծրագիրը, որը իրականացնում է բրիտանական «LydianInternationalLtd» ընկերությունը: EBRD-ն նաև «Lydian»-ի բաժնետերերից մեկն է:










17:26 Մարտ 07, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news