Ամուլսարի ծրագրի ռիսկերը կուսումնասիրի «ELARD» ընկերությունը, սակայն երբվանից, դեռ հայտնի չէ

Ամուլսարի ծրագրի ռիսկերը կուսումնասիրի «ELARD» ընկերությունը, սակայն երբվանից, դեռ հայտնի չէ

ԷկոԼուր

«ELARD» միջազգային խորհրդատվական ընկերությունն ուսումնասիրելու է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի Շրջակա միջավայրի վրաազդեցության գնահատում (ՇՄԱԳ) և Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում (ԲՍԱԳ) փաստաթղթերերը: Նպատակն է պարզել Ամուլսարի ծրագրի հնարավոր բացասական ազդեցությունների առկայության հավանականությունը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը, ՀՀ քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ այս ընկերությունն ընտրվել է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ դիտավորությամբ թաքցնելու ենթադրյալ փաստի վերաբերյալ հարցուցված քրեական գործի շրջանակներում:

«Արմենպրես»-ի համաձայն՝ «ELARD» ընկերության հետ պայմանագիրը պետք է կնքվի պետական ֆինանսավորմամբ: Հետազոտության մեկնարկի ժամկետները դեռևսհայտարարված չեն: Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել մինչև 12 շաբաթվա ընթացքում:

«ELARD» ընկերության տեխնիկական հանձնարարության մեջ ներառվում է.

• Ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատում

• Երկրաբանության վրա ազդեցության գնահատում

• Կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում

• Օդի որակի վրա ազդեցության գնահատում

• Համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված տեխնիկական հարցերի օբյեկտիվ պարզաբանում:

«ELARD»-ը հիմնադրվել է 1996 թվականին Բեյրութում: Այն գործում է հիմնականում Մերձավոր Արեւելքում, Պարսից ծոցում և Հյուսիսային Աֆրիկայում:

 

19:24 Հունվար 31, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news