Կանադայի դատարանում Լիդիանի հետ կապված վերջին զարգացումները

Կանադայի դատարանում Լիդիանի հետ կապված վերջին զարգացումները

Հայկական բնապահպանական ճակատ

Հայտնում ենք, որ 2019թ․ դեկտեմբերից «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը սնանկությունից պաշտպանվելու գործընթաց էր սկսել Կանադայի առևտրային դատարանում։ 2020թ. մայիսի 4-ին դատարանը հանել է սնանկությունից պաշտպանող արգելանքն ու թույլ տվել, որ ընկերության պարտատերերից շվեդական ՍԷԿ-ը՝ պետական արտահանումների վարկավորման գործակալությունը կամ դրա ֆինանսական գործակալ ING բանկն, ինչպես նաև բրիտանական «Կատերպիլարի Ֆինանսական ծառայություններ» ընկերությունն օգտվեն «Լիդիանի» հետ կնքված իրենց համաձայնագրով լիազորված իրավունքից և ստիպեն ընկերությանը պարտավորությունների կատարում՝ ինչը նշանակում է տրված գույքի կամ դրան համարժեք ակտիվների վերադարձ։ Այդպիսի գործընթաց հնարավոր է լինում սնանկության ժամանակ։

Տեղեկացնենք նաև, որ Լիդիան Ինթերնեյշնլը հունիսի 1-ին տարածել է հաղորդագրություն, որ այլևս անկարող է հրապարակել ֆինանսական հաշվետվություններ, ինչն արժետոմսերին վերաբերող կանադական օրենսդրությունը չկատարելու հայտարարություն է։

Կանադայի դատարանի որոշումները կարող եք գտնել կցված լուսանկարներում:

17:05 Հունիս 12, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news