Փետրվարի 16-ին ՀՀ վարչական դատարանում կլսվեն Ամուլսարի և Լիճքի հանքավայրերի գործերը

Փետրվարի 16-ին ՀՀ վարչական դատարանում կլսվեն Ամուլսարի և Լիճքի հանքավայրերի գործերը

ԷկոԼուր

Սույն թվականի փետրվարի 16-ին ՀՀ վարչական դատարանում կլսվի երկու գործ՝ կապված «կանաչ» իրավունքների հետ: Մի գործը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկմանը: Մյուս գործը վերաբերում է Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկմանը:

Ամուլսարի դեպքում դատարան հայց ներկայացրել են Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները:

Լիճքի դեպքում դատարան հայց ներկայացրել «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը:

Լիճքի գործով նախնական դատական նիստը կսկսվի ժամը 12:10-ին, Ամուլսարի գործով դատական նիստը կսկսի 14:30-ին:

14:43 Փետրվար 14, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news