Հունիսի 22-ին դատարանը կհրապարակի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ներկայացված հայցի վճիռը

Հունիսի 22-ին դատարանը կհրապարակի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ներկայացված հայցի վճիռը

ԷկոԼուր

Ս. թ. հունիսի 9-ին տեղի ունեցավ բնապահպաններն ու ջերմուկցիներն ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ գործով դատական նիստը:

Գործով 15 հայցվորները դատարանից պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հերքել 2019 թ. հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում արված հայտարարությունը, ըստ որի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները ֆինանսավորվում են հանքարդյունաբերության ոլորտի գործարարների կողմից: Հայցվորների փաստաբան Գուրգեն Թորոսյանը դատական նիստին ներկայացրեց վճռի իր նախագիծը, որում մասնավորապես նշված է. «Հանրության կողմից հայցվորներին տրվող գնահատականը ունի չափազանց կարևոր գործնական նշանակություն, քանի որ հանիրավի բացասական գնահատականը նսեմացնում է հայցվորների հեղինակությունը, խոչընդոտներ է ստեղծում երկար տարիների ընթացքում ձեռք բերված իրենց բարի անվան և հասարակական գործունեության համար, և պատասխանողի կողմից Հայցվորների հասցեին հնչեցված արտահայտությունները Հայցվորների նկատմամբ հասարակության շրջանում կարող են առաջացնել բացասական վերաբերմունք...»: 

Հունիսի 22-ին դատարանը կհրապարակի գործի վերաբերյալ վճիռը:

 

13:17 Հունիս 11, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news