Սարավան-Ամուլսարի տարածքում այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք և 40 գիհի

Սարավան-Ամուլսարի տարածքում այրվել է  մոտ 50 հա խոտածածկ տարածք և 40 գիհի

ԷկոԼուր

Սույն թվականի հուլիսի 30-ին Սարավան-Ամուլսարի տարածքում բռնկված հրդեհը 20:30-ին մարվել է: Ընդհանուր առմամբ այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք և 40 գիհի: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` հրդեհը Սարավանի «Գյունեյ» հատվածից տարածվել է դեպի Ամուլսար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 3 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 4 ջրատար ավտոմեքենա, 12 հրշեջ-փրկարար ազատ հերթափոխից, 30 քաղաքացի և 5 բնապահպան:

12:18 Հուլիս 31, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news