Ջերմուկում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ELARD-ի հետ սկայպ-կոնֆերանսի միջոցով կստանա հստակ պատասխաններ Ամուլսարի ծրագրի եզրակացության վերաբերյալ

Ջերմուկում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ELARD-ի հետ սկայպ-կոնֆերանսի միջոցով կստանա հստակ պատասխաններ Ամուլսարի ծրագրի եզրակացության վերաբերյալ

ԷկոԼուր

Այսօր Ջերմուկ քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է ELARD-ի հետ սկայպ-կոնֆերանս անցկացնել՝ Ամուլսարի ծրագրի եզրակացության վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալու նպատակով:

«Հինգշաբթի կամ ուրբաթ ELARD-ի հետ ունենալու ենք սկայպ-կոնֆերանս, ասելու ենք՝ Հայաստանում մեծ բանավեճ է, թե դուք ինչ եք գրել, դուք ձեր եզրակացությունն ասեք: Այդ ամբողջ խոսակցությունը կհրապարակվի: Ձևակերպեք հարցեր, որոնք ձեզ մոտ ծագում են, ես խոսակցությունը ինքս կտանեմ և այնպես կտանեմ, որ վերջում հստակ պատասխաններ հնչեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

14:31 Օգոստոս 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news