Հրդեհ Ամուլսարի ծրագրի տարածքում. անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ

Հրդեհ Ամուլսարի ծրագրի տարածքում. անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ

Լիդիան Արմենիա ընկերություն

Լիդիան Արմենիա ընկերությունը հայտնում է, որ այսօր հուլիսի 30-ին ժամը 16:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: Լիդիան Արմենիա ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը մարելու նպատակով, քանի դեռ այն չի հասել առավել մեծ մասշտաբների և անվերականգնելի վնասներ չի պատճառել շրջակա միջավայրի և ընկերությանը:

Հիշեցնում ենք, որ Լիդիան Արմենիան արդեն մի քանի անգամ դիմել է ՀՀ կառավարությանը և պատկան մարմիններին մտահոգություն հայտնելով, որ մասնավոր ընկերության գույքը վտանգվում է, ինչպես նաև խոչընդոտվում է բնապահպանական կառավարումը ցուցարարների ապօրինի գործողությունների և ՀՀ ոստիկանության անգործության հետևանքով:

Կրկին անգամ ընկերությունը դիմում է ոստիկանությանը և այլ իրավապահ մարմիններին անմիջապես միջոցներ ձեռնարկել ընկերության խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Կոչ ենք անում անմիջապես օպերատիվ գործողություններ սկսել հրդեհի պատճառները պարզելու համար:

19:39 Հուլիս 30, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news