ԷկոԼուր
«Lydian International» ընկերության նախագահ Հովարդ Սթիվենսոնը մայիսի 15-ին` Թբիլիսիում տեղի ունեցած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան ժողովի ժամանակ, հայտարարեց, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում Հայաստանի բյուջե կմուտքագրվի մոտ 488 միլիոն դոլլար հարկերի և ռոյալթիի տեսքով:
Մենք դիտարկում ենք այդ հայտարարությունը «Lydian International» ընկերության հիմնական բաժնետերերի ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տեսանկյունից: Հարցն այն է, որ, ամենայն հավանականությամբ, Lydian-ի նախագահը շտապեց, հայտարարություն անելով, քանի որ EBRD-ն և IFC-ն դեռ չեն կայացրել որոշում Ամուլսարի հանքավայրի շահագործման փուլի ֆինանսավորման վերաբերյալ:
Թբիլիսիում տեղի ունեցած EBRD-ի տարեկան ժողովի ժամանակ հասարակյնության հետ հանդիպման ժամանակ բանկի ղեկավարները բազմիցս նշեցին, որ ֆինանսավորվում է միայն Ամուլսարի ծրագրի նախնական փուլը և չի ֆինանսավորվում շահագործման փուլը: Բանկի Բնապահպանության և կայուն զարգացման դեպարտամենտի նախագծերի գնահատման գծով տնօրեն Դարիուշ Պրաշեկը, EBRD-ի բողոքների դիտարկման գրասենյակի ղեկավար Լիզա Ռոզենը, EBRD-ի գործադիր տնօրեն Ռիկարդո Պուլիտին նիստերի ընթացքում նշեցին, որ բանկը ֆինանսավորում է միայն Ամուլսարի հանքավայրի հետախուզական աշխատանքները: Դրա հետ մեկտեղ նշվել է, որ չի բացառվում, որ Ամուլսարի ծրագրի ակտիվ փուլի (այսինքն` շահագործման և ոսկու կորզման փուլ) ֆինանսավորման դիտարկման հնարավորության դեպքում նախագծի կատեգորիան կարող է B կատեգորիայից, որտեղ ռիսկերը համարվում են կառավարելի, փոխվել A կատեգորիայի, որտեղ դիտարկվում են անկառավարելի ռիսկերը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կարելի է ասել, որ եթե EBRD-ն սկսի դիտարկել նախագիծը A կատեգորիայում, ապա ստիպված է լինելու հրաժարվել ընկերության կանոնադրական կապիտալի բաժնետոմսերից: Ներկայումս բանկին են պատկանում բաժնետոմսերի 6.9 տոկոսը: Բայց եթե բանկը որոշի չփոխել Ամուլսարի ծրագրի կատոգերիան, ապա բողոքների դիտարկման գրասենյակը ստիպված է լինելու անցնել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հայտարարության վերանայմանը ռիսկերի նկարագրման այն սահմաններում, որոնցում բողոքարկողները մերժվել են (հասարակությունը, տեղի բնակչությունը և Սևանա լճի ավազանի համայնքների ներկայացուցիչները):
Հիշեցնենք, որ հասարակայնությունը, Գնդեվազ համայնքի բնակիչները և Սևանա լճի ափամերձ համայնքների ներկայացուցիչները ներկայացրել են երեք տարբեր բողոքներ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ EBRD-ի բողոքների դիտարկման գրասենյակ: Բայց գրասենյակը հրաժարվեց դիտարկել այդ բողոքները՝ նշելով, որ հանքավայրի շահագործման մասին որոշումը դեռ կայացված չէ: Իսկ Սևանա լճի ափամերձ համայնքների դեպքում կարծիք հայտնեց, որ ծրագրի տարածքը անհիմն ընդլայնված է:
Հունիս 01, 2015 at 14:24