Երեւանի ամենաղտոտված շրջանը Արաբկիրն է

Երեւանի ամենաղտոտված շրջանը Արաբկիրն է

ԷկոԼուր

Արաբկիրը  Երեւանի ամենից շատ աղտոտված վարչական շրջանն է: Այս մասին են վկայում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության` ԷկոԼուրին տրամադրած Երեւանում մթնոլորտային օդի աղտոտվածության մասին տվյալները: Ըստ աղբյուրի` Արաբկիրում 2012թ. վնասակար արտանետումները  տարեկան կտրվածքով կազմել են 11863,1547 տոննա: Աղտոտվածության առումով երկրորդ տեղում է Էրեբունի վարչական համայնքը: 2012թ. այստեղ վնասակար նյութերի արտանետումները կազմել են տարեկան 1005,65772 տոննա: Երրորդ տեղը զբաղեցնում է Կենտրոնը: Այստեղ վնասակար նյութերով աղտոտվածությունը կազմել է 554,40897տոննա/տարեկան:

Մայրաքաղաքն աղտոտող վնասակար նյութերից առանձնացնելով ազոտի մոնօքսիդը (NO), շմոլ գազը (CO), ծծմբի երկօքսիդը (SO2), մեթանը (CH4)  եւ փոշին`փաստենք, որ մյուս շրջանների հետ համեմատած ամենից շատ մեթանով աղտոտված է եղել Արաբկիրը` 2012թ. արտանետումները կազմել են 11024, 6 տոննա/ տարեկան: Էրեբունին աչքի է ընկել միանգամից երկու վնասակար նյութերով` շմոլ գազով եւ ծծմբի երկօքսիդով ամենից շատ աղտոտվածությամբ. այստեղ շմոլ գազով աղոտվածությունը կազմել է 170,50 տոննա/տարեկան, ծծմբի երկօքսիդինը` 609,46 տոննա/տարեկան: Փոշոտվածությամբ վարչական շրջանների մեջ առաջատարը Աջափնյակն է. 2012թ. փոշին այստեղ կազմել է տարեկան 161,92 տոննա: Իսկ ազոտի մոնօքսիդով ամենից շատ աղտոտված է եղել Երեւանի Կենտրոն վարչական շրջանը. Այն կազմել է 375,61 տոննա/տարեկան:

Նշենք, որ համեմատաբար ամենից մաքուրը Նուբարաշեն, Նորք Մարաշ եւ Դավթաշեն վարչական շրջաններն են եղել: Մաքրության առումով առաջատարը եղել է Նուբարաշենը:

Երեւանի մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, քաղաքաշինությունը, շահագործվող հանքերը եւ ձեռնարկությունները: Երեւանում հանքերի շահագործման համար տրամադրված է 29 լիցենզիա, իսկ անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն տրվել է 405 կազմակերպության:

12:30 Հոկտեմբեր 29, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news