«Նանե» ՓՀԷԿ-ի շահագործման դեպքում Այսաս գետը կհայտնվի աղետալի վիճակում

«Նանե» ՓՀԷԿ-ի շահագործման դեպքում Այսաս գետը կհայտնվի աղետալի վիճակում

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է հրապարակել «Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի վրա» վերլուծության արդյունքները: Այս անգամ փոքր ՀԷԿ-երի պատճառով աղետալի վիճակում է հայտնվել Այսաս գետը:

Այսաս գետը Կարակայա գետի աջ վտակն է (Կարակայա գետն էլ Եղեգիս գետի վտակն է), հոսում է ՀՀ Վայոց ձորի մարզում: Նրա երկարությունը կազմում է 12 կմ, ընդհանուր ջրահավաք մակերեսը` 33.2 կմ2: Թափվում է Կարակայա գետի մեջ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն`Այսաս գետի վրա է կառուցված «Հերմոն» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 3270 մետր:

Նշենք, որ Այսասի վրա «Արատեսէներջի» ՍՊԸ-ն նախատեսում է կառուցել նաեւ «Նանե» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը 2726 մետր է ըստ «Նանե» ՓՀԷԿ-ի նախագծի, որի հասարակական լսումները տեղի ունեցան 2013թ. մարտի 19-ին Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում, եւ բնակիչները կողմ արտահայտվեցին, քանի որ 8 աշխատատեղ էր ստեղծվում: Այս ՓՀԷԿ-ի շահագործման դեպքում Այսասը խողովակի մեջ կվերցվի գետի 5996 մետր գումարային տարածքում, որը կազմում է գետի 49.966667%-ը, ինչը  աղետ կլինի գետի համար:

Էկոլոգիական ստանդարտների համաձայն` գետից 20%-ից ավելի կազմող ջրառը բերում է գետի ճգնաժամային վիճակի, իսկ  40%-ից ավելին՝ աղետալիի: Սակայն, փոքր ՀԷԿ-երի համար թույլտվություններ տրամադրող պետական գերատեսչություններից ոչ մեկ հաշվի չի առնում ծանրաբեռնվածությունը գետերի վրա: Հաշվի առնելով այն, որ գործնականում ջրի 90% ավելին վերցվում է խողովակների մեջ գետի այն հատվածում, որտեղ անցկացված է դերիվացիոն համակարգը, կարելի է գնահատել այդպիսի ծանրաբեռնվածությունը պարզեցված բանաձևով. որոշել խողովակի երկարության և գետի երկարության հարաբերությունը: Եթե տոկոսային հարաբերությունը 20-ից ավելի է, ապա գետը գտնվում է ճգնաժամային վիճակում, 40-ից ավելի՝ աղետալի:

ԷկոԼուրի խումբը անցկացրել է վերլուծություն և հաշվել այդ հարաբերակցությունը ՓՀԷԿ-երի համար, որոնց վերաբերյալ տվյալները նշված են նախագծերում և ներկայացված են լիցենզիաների տրամադրման համար Հանրային ծառայությունները կարգավորող պետական կոմիտեի բնութագրերում: 

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

13:18 Փետրվար 17, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news