«Դարանակ» ՓՀԷԿ-ը ճգնաժամային վիճակ է ստեղծում Դարանակ գետի համար

«Դարանակ» ՓՀԷԿ-ը ճգնաժամային վիճակ է ստեղծում Դարանակ գետի համար

ԷկոԼուր

Դարանակ գետը Սեւանա լիճ թափվող գետերից է։ Երկարությունը 6,5կմ է։ Ընդհանուր ջրահավաք մակերեսը կազմում է 22,2կմ Գետը սկիզբ է առնում Սեւանի լեռնաշղթայի հարավային Կարախաչ գագաթից՝ 3063․ բարձրությունից։

Դարանակ գետում եւ նրա վտակներում հանդիպում են իշխան, կուրիլյան բեղլու, արեւելյան արագաշարժ, ուկլեյա ձկնատեսակները։

Դարանակ գետի վրա «Ագրոսպասարկում ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» ԲԲԸ-ն կառուցում է «Դարանակ» ՓՀԷԿ-ը։ «Դարանակ» ՓՀԷԿ-ի նախագծի համաձայն՝ ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարությունը 1729․90 մետր է։

Այդպիսով, Դարանակ գետը ՓՀԷԿ-ի խողովակների մեջ  է վերցվում  1729․90 մետր տարածքում, ինչը կազմում է գետի 26․6138462%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա ճգնաժամային վիճակ է ստեղծում գետի համար։

«Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի վրա» վերլուծության մեթոդաբանությունը` այստեղ:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի  ամբողջական  ֆինանսական  օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության  ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի  դիրքորոշումների  ու տեսակետների հետ։

12:04 Ապրիլ 09, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news