Ամբերդ գետը ճգնաժամային վիճակում է

Ամբերդ գետը ճգնաժամային վիճակում է

ԷկոԼուր

Ամբերդ (Ամպուր, Ամպերտ) գետը հոսում է Արագածոտնի մարզում: Սկիզբ է առնում Արագած լեռան հարավային լանջերից եւ Ամբերդ գյուղի մոտ աջից միախառնվում Քասաղին: Երկարությունը` 36 կմ, ջրհավաք ավազանը՝ 141 կմ։

2014 թ. հունվարի 1-ի դրությամբ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Ամբերդ գետի վրա կառուցված են`

«Ամբերդ ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2300 մետր

«Ամբերդ ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 4218 մետր:

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների՝ Ամբերդ գետի վրա կառուցվել է «Ամբերդ 3» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը 2835.1 մետր է, շահագործող՝  «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ։

Գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ է վերցված 9353.1 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 25.9808333%-ը:

 ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծում գետի համար:

«Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի վրա» վերլուծության մեթոդաբանությունը` այստեղ:

Նշենք, որ Ամբերդ գետի վրա այս ՓՀԷԿ-երի կառուցումն իրականացվել է Ամբերդ կասկադ Մաքուր զարգացման մեխանիզմ ծրագրի շրջանակներում, որը միտված էր կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Սակայն գետի ճգնաժամային վիճակը չի կարող որեւէ կերպ նպաստել կլիմայի փոփոխության մեղմելուն։

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

12:32 Ապրիլ 29, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news