Նոր տվյալներ փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ. շնորհանդես և քննարկում

Նոր տվյալներ փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ. շնորհանդես և քննարկում

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Անի սրահում» (Սայաթ-Նովա 19), տեղի կունենա քննարկում՝ նվիրված փոքր ՀԷԿ-երին։ Կներկայացվի «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի անդամներ՝ Վիկտորյա Բուռնազյանի, Տաթեւիկ Գրիգորյանի եւ Մոնիկա Երիցյանի «Փոքր հիդրոէլեկտրոկայանների (ՓՀԷԿ) սոցիալ-էկոլոգիական ազդեցության վերլուծություն» զեկույցը, որի փորձագետն է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։ Քննարկման կազմակերպիչն է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը։

Զեկույցը պատրաստվել է 2013թ-ի նոյեմբերից 2014թ-ի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում անցկացված հետազոտության հիման վրա։

Փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) զարգացման սխեմայի իրականացման հետ զուգահեռ Հայաստանում առաջացել են ջրային ռեսուրսների գերօգտագործման, գետային էկոհամակարգերի, կենսաբազմազանության, հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտների, բնակչության սոցիալական սոցիալական վիճակի եւ կյանքի որակի հետ կապված խնդիրներ: Այս ոլորտի վերաբերյալ կան տարբեր ուսումնասիրություններ, որոնք ներկայացնում են  ՓՀԷԿ-երի զարգացման հեռանկարները, ֆինանսավորման  աղբյուրները, ջրօգտագործման եւ հողօգտագործման իրավական ասպեկտները, էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի զարգացումը, էկոլոգիական ռիսկերը՝ կապված կեսաբազմազանության կորստի, գետային էկոհամարգերի վիճակի վատթարացման հետ  եւ այլն։

Այս հետազոտության նպատակն է ընդհանրականից մասնավորեցնել ՓՀԷԿ-երի խնդիրները եւ ցույց տալ առկա խնդիրները ստույգ դեպքերի ուսումնասիրման հիման վրա: Այսպիսով,  զեկույցի մեջ ներառված են՝

  • 25 ՓՀԷԿ-ի  նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերլուծությունը
  • 47 գետերի էկոլոգիական ծանրաբեռնվածությունը 100 ՓՀԷԿ-երով 
  • ՓՀԷԿ-երի համապատասխանությունը «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիային, ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիային (Օրհուսի կոնվենցիա), ՀՀ ջրային եւ անտառային օրենսգրքերին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքներին
  • ՓՀԷԿ-երի ազդեցության ենթակա 12 համայնքներում անցկացված սոցիալական հարցումների արդյունքները
  • ՓՀԷԿ-երի ոլորտում պետական մարմինների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները
  •  ՓՀԷԿ-երի համապատասխանությունը միջազգային ֆինանսական ինստիտուտների սոցիալական եւ էկոլոգիական քաղաքականությանը:

Զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության Հանրային քաղաքականության հետազոտության կրթաթոշակներ նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնության հիմնական նպատակներից է աջակցել քաղաքականության անկախ հետազոտողներին, նպաստելով Հայաստանում գիտնականների, քաղաքականության վերլուծաբանների, խորհրդատուների և Կառավարության միջև համագործակցային մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը` հանուն արդյունավետ հանրային քաղաքականության մշակման և իրագործման:

        Զեկույցի հայերեն եւ անգլերեն տարբերակներին կարող եք ծանոթանալ՝

       հետեւելով հղումներին։

http://ecolur.org/files/uploads/pdf/shpparm.pdf       

http://ecolur.org/files/uploads/pdf/shppeng.pdf

12:27 Մայիս 30, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news