ՓՀԷԿ-երի պատճառով Վաղուտ գետը ճգնաժամային վիճակում է

ՓՀԷԿ-երի պատճառով Վաղուտ գետը ճգնաժամային վիճակում է

 ԷկոԼուր

Վաղուտը Որոտանի վտակներից է: Հայտնի է նաեւ Վաղատնի անունով: Երկարությունը 12 կմ է: Այս գետի  վրա,  ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիա արտադրելու համար 2013թ. հոկտեմբրի 1-ին տրված լիցենզիաների ցուցակի, կառուցված են`

  • «Բենզար Էներջի» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Բենզար էներջի» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը 640 մետր է
  • «Զոր-Զոր ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Պարգև և Վարդան» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը 1365 մետր է
  • «ԶՈՐ-ԶՈՐ-2» ՓՀԷԿ-ը, շահագործող` «ԷՆԵՐԳՈՁՈՐ» ՍՊԸ, 400, 350, 350 մետր (1100 մետր):

Գետը խողովակի մեջ է վերցված  3105 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 25.875%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` սա ճգնաժամային վիճակ է ստեղծել գետի համար:

«Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի վրա» վերլուծության մեթոդաբանությունը` այստեղ:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

11:14 Ապրիլ 30, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news