

ԷկոԼուր
Այրի գետը հոսում է Սյունիքի մարզում։ Գետը սկզբնավորվում է Զանգեզուրյան և Բարգուշատյան լեռնաշղթաների միցման տեղից և հոսում է հիմնականում հյուսիսային ուղղությամբ մինչև Թոլորսի ջրամբարը Թոլորս գյուղի մոտ: Այրի գետի ջրհավաք ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է 171 կմ2, իսկ երկարությունը` 24 կմ, գետի հունի միջին թեքությունը` 5.4%:
Գետը հոսում է նեղ կիրճով: Այրի գետն իր ակունքից 11 կմ-ի վրա ընդունում է աջակողմյան Կիշկոշտի վտակին, որի երկարությունը 9 կմ է, իսկ ջրհավաք ավազանի մակերեսը 25.5 կմ2:
Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ այս գետի վրա կառուցված է «Այրի» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «Զորաքար» ՓԲԸ, դերիվացիայի երկարությունը՝ 4284 մետր։
Այրի գետի վրա է կառուցվում «Դաստակերտ» ՓՀԷԿ-ը, որի նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել է 2013թ. հուլիսին։ Նախագծի համաձայն՝ «Դաստակերտ» ՓՀԷԿ-ի դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 1920 մետր է։
Այսպիսով, Այրի գետը խողովակաշարի մեջ է վերցվում 6204 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 25.85%-ը։
ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծում գետի համար։
«Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի վրա» վերլուծության մեթոդաբանությունը` այստեղ:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 24, 2014 at 16:05