Քրեական գործ է հարուցվել «Սեւան» ազգային պարկի Նորատուսի մասնաճյուղի տնօրենի և նրա որդու դեմ

Քրեական  գործ  է  հարուցվել  «Սեւան»  ազգային  պարկի  Նորատուսի  մասնաճյուղի  տնօրենի  և  նրա  որդու  դեմ

ԷկոԼուր

«Սևան» ազգային պարկի Նորատուսի մասնաճյուղի տնօրենի եւ նրա որդու դեմ քրեական գործ է հարուցվել: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «Սևան» ազգային պարկի Նորատուսի մասնաճյուղի տնօրենը կազմակերպում է ապօրինի ծառահատումներ: Հատված ծառերը տնօրենի որդին մշակում է իրենց սղոցարանում։ Հոկտեմբերի 3-ին իրավապահները նրանց պատկանող սղոցարանում հայտնաբերել են տախտակներ ու գերաններ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր չեն եղել։

Բնությանը հասցված վնասի չափը ճշտվում է, նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվածի հանգամանքները քննությամբ պազրվում են:



14:09 Հոկտեմբեր 13, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news