Հայաստանում արձանագրվել է ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի և բեզոարյանայծի թվի աճ

Հայաստանում արձանագրվել է ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի և բեզոարյանայծի թվի աճ

ԷկոԼուր

2007-2017թթ ընթացքում Հայաստանում արձանագրվել է ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի թվի աճ: Այս մասին սեպտեմբերի 27-ին Երևանում մեկնարկած Ֆաունայի կենսաբազմազանությունը և պահպանության հիմնախնդիրները – 3» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտնեց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը. «Եթե 2007թ-ին ունեինք 1-2 ընձառյուծ, ապա հիմա դրանց թիվը հասել է 9-10-ի, իսկ բեզոարյան այծերը 1500-ի փոխարեն 3000-ից ավելի են: Հայկական մուֆլոնի թիվը նույպես բավականին աճել է, բայց ոչ այնքան, ինչքան ցանկալի է. նախկին 300-ի փոխարեն նրանց թիվը հիմա 400-ից ավելի է»,- ասաց նա:

Կարեն Մանվելյանը նաև հայտնեց, որ WWF-Հայաստանը և ՀՀ բնապահպանության նախարարությունն այժմ աշխատում են կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը Իրանից Հայաստան բերելու ուղղությամբ: «Դիլիջան» ազգային պարկում 10 հա տարածք է տրամադրվել ազնվացեղ եղջերուներին պահելու, բազմացելու և հետագայում նույն տարածքում բաց թողնելու համար:

13:06 Սեպտեմբեր 28, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news