Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում գտնվող այգին

Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում գտնվող այգին

ԷկոԼուր

Վերակառուցումից հետո մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին:
Այգու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015 թվականին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Հանգստի գոտին բացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր:

Շուրջ 20 հազար քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են մոտ տասը հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ինչպես նաև ծաղիկներ: Հանգստի գոտին առանձնանում է նաև լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ լուծումներով: 600 ջրային շիթերից բաղկացած շատրվանները հնարավորություն են տալիս ստեղծել պատկերներ և անցկացնել ջրալուսային շոուներ՝ երաժշտության ուղեկցությամբ: Նախագծի կյանքի կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 միլիոն դոլարին համարժեք ներդրում է կատարել:

12:55 Հունիս 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news