Կովկասի բնության հիմնադրամը գործունեության տաս տարիների ընթացքում չորս միլիոն եվրո գումարի ներդրում է կատարել Հայաստանում

Կովկասի բնության հիմնադրամը գործունեության տաս տարիների ընթացքում չորս միլիոն եվրո գումարի ներդրում է կատարել Հայաստանում

ԷկոԼուր

Կովկասի բնության հիմնադրամը 10 տարիների ընթացքում Հայաստանի կենսաբազմազանության պահպանության համար ներդրել է ավելի քան 4 միլիոն եվրո գումար: Այս մասին հայտարարվեց հունիսի 13-ին հիմնադրամի տասնամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանում իրականացնում է բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական աջակցություն: Գումարները տրամադրվել են ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքների՝ ընթացիկ ծախսերը համաֆինանսավորելու համար: 2019 թ. համար ԿԲՀ-ն արդեն իսկ հատկացրել է շուրջ 370 հազար եվրո գումար, առաջիկայում նախատեսվում է երկրորդ նույնաչափ փոխանցումը:

Ներկայում ԿԲՀ հիմնական գործընկերներն են «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը և «Արփա» (նախկինում՝ «Գնիշիկ») պահպանվող լանդշաֆտը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց ԿԲՀ-ի աջակցությամբ հրատարակված Տիգրան Վարագի «Հայաստանի լեռները» գիրքը, ցուցադրվեց Կովկասի բնության հիմնադրամի գործունեության մասին պատմող կարճ տեսաֆիլմ:

19:00 Հունիս 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news