ԷկոԼուր
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը Երևանի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ հրավիրում է մասնակցելու «Գաղափարների գիշեր» միջոցառմանը: Այն տեղի կունենա հունվարի 30-ին՝ ժամը 19.00-ից 23:00-ը, Երևանի քաղաքապետարանի նախասրահում: «Գաղափարների գիշեր»-ը նվիրված է բնության պահպանմանը: Նախատեսվում է անցկացնել «Պատկերել կենդանի բնությունը արվեստի միասնական ստեղծագործության իրականացում», «Վիրտուալ իրականություն» միջոցառումները, «Կայուն զարգացման նպատակները» լուսանկարների ցուցահանդեսը, Կարոլին Ժերվեի՝ կենդանի բնության պահպանումը որպես ապագայի անհրաժեշտություն թեմայով կոնֆերանսը, կլոր սեղան՝ նվիրված Հայաստանում և աշխարհում բնապահպանական խնդիրներին՝ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի, WWF-Հայաստան հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանի մասնակցությամբ, Մարի- Մոնիկ Ռոբենի «Ինչի՞ ենք սպասում» վավերագրական ֆիլմի ցուցադրումը:
Մուտքն ազատ է: Կապահովվի միջոցառման համաժամանակյա թարգմանություն:
«Գաղափարների գիշեր» միջազգային միջոցառումն իրականացվում է 2016թ-ից Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ՝ նպաստելու գաղափարների և գիտելիքների ազատ շրջանառությանը:
Հունվար 24, 2020 at 18:12