«Դիլիջան» ազգային պարկի տարածքների վրա տարբեր ճնշումների ազդեցությունը չի գնահատվում

«Դիլիջան» ազգային պարկի տարածքների վրա տարբեր ճնշումների ազդեցությունը չի գնահատվում

ԷկոԼուր

«Դիլիջան» ազգային պարկում մոնիտորինգի համակարգի թերի գործունեության պատճառով ամբողջությամբ չեն վերահսկվում կենսաբազմազանության վիճակի զարգացման միտումները, հետևողականորեն չի գնահատվում տարբեր ճնշումների ազդեցությունը ազգային պարկի տարածքների վրա:  Այս մասին նշված է ««Դիլիջան» ազգային պարկի 2015-2019 թվականների կառավարման պլանի մշակում» փաստաթղթում: Ըստ աղբյուրի` ներկայումս, չնայած որոշակի առաջընթացին, դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք զգալիորեն խոչընդոտում են կառավարման գործընթացների արդյունավետ իրականացմանը: Եւ կենսաբազմազանության վիճակի զարգացման միտումները չվերահսկելը, կամ Պարկի վրա ճնշումների ազդեցությունը չգնահատելը այդ հիմնախնդիրներից են:

Կարեւոր խնդիր է նաեւ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անձնակազմի և շահագրգիռ կողմերի միջև թույլ համագործակցությունը, անբավարար գիտական ուսումնասիրությունների իրականացումը, որը հիմք կլիներ կառավարման վերաբերյալ որոշումների ընդունման համար: Այս եւ այլ խնդիրների լուծման համար մշակվելու է «Դիլիջան» ազգային պարկի 2015-2019 թվականների   կառավարման պլանը: ՀՀ բնապահպանության նախարարությունը փնտրում է խորհրդատու` Պարկի կառավարման պլանը զարգացնելու համար: Իսկ Կովկասի Բնության Հիմնադրամը լիազորվում է օժանդակել «Դիլիջան» ազգային պարկի վերանայված կառավարման պլանի զարգացմանն ուղղված գործընթացին:

«Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի գործողության ժամկետն ավարտվել է 2011 թվականին:

11:11 Նոյեմբեր 25, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news