ԷկոԼուր
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը բաց նամակ-հարցում է ուղարկել ՀՀ գուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ KfW գերմանական բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ:
Նամակում ասված է.
«Ինչպես հայտնի է, KfW գերմանական բանկի ֆինասավորմամբ «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր, որի մեջ ներառվել են «Արևիկ» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար», «Սև լիճ» պետական արգելավայրերը:
Ինչպես հայտնի է, KfW գերմանական բանկը «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող առեւտրային բանկերի միջոցով ներդրումներ է կատարում փոքր ՀԷԿ-երի կառուցման գործում: 2012թ. սկսվեց ծրագրի երրորդ փուլը, ինչի համար KfW բանկը 40 միլիոն դոլլարի վարկ հատկացրեց:
Խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե`
* ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին տրամադրվել են անտառային և գյուղատնտեսական նշանակության բերրի հողեր, թե ոչ,
* ՀՀ Սյունիքի մարզում «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում կառուցված և կառուցվելիք փոքր ՀԷԿ-երի համար տրամադրվել են անտառային և գյուղատնտեսական նշանակության բերրի հողեր, թե ոչ,
* Ինչպես է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերահսկում «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում կառուցված կամ կառուցվելիք փոքր ՀԷԿ-երի գործնեությունից առաջացած գյուղատնտեսությանը հասցված վնասները»:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 03, 2015 at 13:43