Շիրակի մարզպետն առաջարկում է բնության հատուկ պահպանվող նոր տարածք ստեղծել Շիրակում

Շիրակի մարզպետն առաջարկում է բնության հատուկ պահպանվող նոր տարածք ստեղծել Շիրակում

ԷկոԼուր

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը առաջարկում Մանթաշի ջրամբարին Մանթաշ գետի ջրհավաք ավազանով և ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի տարածքում գտնվող Ջաջուռի լեռնանցքին տալ հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ: Այս առաջարկով նա ՀՀ բնապահպանության նախարարին, ով օրերս աշխատանքային այցով Շիրակում էր:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դրական է գնահատել առաջարկը: Նախարարի առաջարկով մարզպետարանի հետ համատեղ կձևավորվի աշխատանքային խումբ սահմանված կարգով առաջարկին ընթացք տալու համար:

Ջաջուռի լեռնանցքը ունի հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանություն, այն գտնվում է Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների հանգուցակետում՝ 1952 մ բարձրության վրա։ Իսկ Մանթաշ գետը և ջրամբարը համարվում են տարածաշրջանի խմելու ջրի հիմնական աղբյուրներից մեկը:

Լուսանկարը՝ www.hgsn.am կայքի

17:19 Օգոստոս 24, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news