Երևանի բուսաբանական այգու հիմքի վրա նախատեսվում է ստեղծել կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոն

Երևանի բուսաբանական այգու հիմքի վրա նախատեսվում է ստեղծել կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոն

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է քննարկում Երևան քաղաքում բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոնի ստեղծումը թեմայով, որը վարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները՝ տնօրեն Ժիրայր Վարդանյանի գլխավորությամբ, բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը:

Կառավարության ծրագրում բնապահպանական ոլորտին վերաբերող այլ հարցերի թվում նաև վերոհիշյալ կենտրոնի ստեղծման դրույթն է ներառված, որի իրականացման համար եռամյա ժամանակահատված է սահմանվել: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել կենտրոնի կարգավիճակի խնդրին, էկոկրթության և էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին: «Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն այն է, որ մենք ունենանք ուժեղ, հզոր, ժամանակակից գիտական նորարարություններ ստեղծող կենտրոն, որը գիտականից զատ նաև պետք է ապահովի հանրության համար ճանաչողությունից սկսած մինչև հանգստի կազմակերպման գործառույթ: Վստահ եմ, որ ծրագրի իրագործումից կշահեն թե´ ոլորտը, թե´ այն հաստատությունները, որոնք ընդգրկված կլինեն գործընթացում»,-իր խոսքում, մասնավորապես,նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, հավելելով, որ հարցը քննարկման թեմա կդառնա նաև բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի առաջիկա նիստում: Նախագծի մշակման հենքում մասնակիցները կարևորել են նմանատիպ կենտրոնների միջազգային մոդելների ուսումնասիրության անհրաժեշտությունը: Արձանագրելով քննարկման արդյունավետությունը՝ ձեռք է բերվել ազգային կենտրոնի ստեղծման որակյալ նախագծի մշակման համար հետագա հանդիպումների և համատեղ աշխատանքի պայմանավորվածություն:

15:21 Հունվար 20, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news