«Արևիկ» ազգային պարկի հրդեհն այսօր մարվել է, այրվել է 5 հա տարածք

«Արևիկ» ազգային պարկի հրդեհն այսօր մարվել է, այրվել է 5 հա տարածք

ԷկոԼուր

«Արևիկ» ազգային պարկի հրդեհն այսօր վաղ առավոտյան մարվել է: Ինչպես տեղեկացնում  է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին, մարվել՝ 07.42-ին: Այրվել է մոտ 230 հա բուսածածկույթ, որից մոտ 5 հա գտնվում է «Արևիկ Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում: 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են  25 հրշեջ-փրկարար, 100 զինծառայող, 20 ազգային պարկի աշխատակից, Մեղրի քաղաքի քաղաքապետը, Լեհվազի գյուղապետը՝ 5 հոգուց բաղկացած խմբով, Երևանոից դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատից 4 փրկարար փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ:

17:25 Հուլիս 15, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news