«Դիլիջան» ազգային պարկում կովկասյան ազնվացեղ եղջերու է ծնվել

«Դիլիջան» ազգային պարկում կովկասյան ազնվացեղ եղջերու է ծնվել

ԷկոԼուր

Հունիսի 16-ին «Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»-ում ծվել է կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին ձագուկը:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»-ում ծնվեց մեր եղջերուների առաջին ձագուկը: Նա արական սեռի է: Շուտով Ձեզ հետ միասին կորոշենք նրա անունը: Հիշեցնենք, որ ս․թ․ մարտ ամսին Իրանի Իսլամական Հանրապետությունից 3 կովկասյան ազնվացեղ եղջերու տեղափոխվել են Հայաստան՝ տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման համար։
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թ-ին։
Ծրագրի ֆինանսական աջակիցներն են՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման Բանկի միջոցով, WWF Գերմանիան, Կովկասի բնության հիմնադրամը (CNF), Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (TJS) և HSBC Բանկ Հայաստանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել WWF-Հայաստանը:

13:25 Հունիս 18, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news