Արագիլն արդեն չվող թռչուն չէ

Արագիլն արդեն չվող թռչուն չէ

Արմանուշ Գևորգյան` ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար

Արդեն մի քանի տարի է, ինչ չվող թռչուն համարվող արագիլները ձմռանը չեն հեռանում Արմավիրի մարզից։ Արմավիրի Լենուղի գյուղի բնակիչ Հայկանուշ տատն ասում է, որ այս տարի էլ են նրանք մնացել գյուղում: «Ինձ համար միայն հաճույք է տեսնել, տանս վրայով թռչող արագիլներին: Ու կարևորն այն է, որ վնաս չեն տալիս այգուն »,-ասում է Հայկանուշ տատը։


Թռչնաբան Սիլվա Ադամյանը նշում է, որ 2013թ-ից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ արդեն 5 տարի է, ինչ արագիլները չեն չվում տաք երկրներ: Ըստ թռչնաբանի` թռչունների նստակյաց դառնալու պատճառը Հայաստանում կլիմայական լուրջ փոփոխություններն են։ «Նախկինում Հայաստանում ձմեռներն ավելի ցուրտ էին թռչունների համար, և կեր հայթայթելը դժվարանում էր։ Հիմա կեր հայթայթելն ավելի հեշտ է, ձմեռներն ավելի մեղմ են։ Արագիլների ձվադրման ժամանակը փոփոխության է ենթարկվել, եթե նախկինում ձվադրումը տեղի էր ունենում մարտի վերջին կամ կեսին, ապա այժմ ձվադրումը տեղի է ունենում փետրվարին»,- ասում է Սիլվա Ադամյանը։

Նախկինում արագիլները չվում էին Աֆրիկյան երկրներ և միջինասիական այն երկրները, որտեղ ձմռանը տաք էր:

Լուսանկարները` Արմանուշ Գևորգյանի

14:57 Դեկտեմբեր 11, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news