«Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում նվազել է որսագողությունը, տեսախցիկը ֆիքսել է արու Բեզոարյան այծի

«Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում նվազել է որսագողությունը, տեսախցիկը ֆիքսել է արու Բեզոարյան այծի

ԷկոԼուր

Սյունիքի մարզում գտնվող «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում կտրուկ նվազել է որսագողությունը, տեսախցիկը ֆիքսել է արու Բեզոարյան այծի: Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է WWF-Հայաստանը՝ տեղադրելով տեսանյութ:

«Նպատակասլաց լինելը տվեց իր առաջին պտուղները: Երկու տարվա աշխատանքի արդյունքում «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում ոչ միայն կտրուկ նվազեց որսագողությունը, այլ նաև հատուկ տեղադրված խցիկի միջոցով նկարահանվեց այս գեղեցիկ արու Բեզոարյան այծը, որին արդեն շատ վաղուց Արևիս և Թասիկ գյուղերի հարակից տարածքներում չէին տեսել», - տեսանյութին կից գրել է WWF-Հայաստանը։



Հունվար 14, 2020 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր